3 բնակարան, 2 հողամաս, 1 ավտոտնակ, 38 հազար եվրո. ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի ունեցվածքը |armtimes.com|
13:30 - 03 հուլիսի, 2019

3 բնակարան, 2 հողամաս, 1 ավտոտնակ, 38 հազար եվրո. ՍԴ անդամ Ալվինա Գյուլումյանի ունեցվածքը |armtimes.com|

armtimes.com։ ՀՀ Սահմանադրական դատարանի անդամ Ալվինա Գյուլումյանը 2019 թվականի մայիսի 27-ին բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել իր՝ 2018-ի տարեկան հայտարարագիրը:

Տարեսկզբում Գյուլումյանն ունեցել է 38 հազար եվրո եւ 800 հազար դրամ, որը տարեվերջում դարձել է 38 հազար եվրո եւ 660 հազար դրամ:

2018-ին Գյուլումյանն ունեցել է 12 մլն 282 հազար 539 դրամի չափով եւ 10 հազար 110 եվրոյի չափով եկամուտ, որից 1 մլն 361 հազար 960 դրամը գոյացել է ստացված փոխառություններից, 5810 եվրո գոյացել է վարձակալության դիմաց ստացված վճարից, իսկ 4300 եվրոն եւ 10 մլն 920 հազար 609 դրամը գոյացել է 5 տարբեր աշխատավարձերից եւ կամ դրան հավասարեցված այլ վճարումներից:

Գյուլումյանի պաշտոնը ստանձնելու ժամանակ ներկայացրած հայտարարագրից պարզ է դառնում, որ նա ունի 6 անշարժ գույք՝ 3 բնակարան, 2 հողամաս եւ 1 ավտոտնակ: ՍԴ անդամն ունի նաեւ 1 ավտոմեքենա՝ «MERCEDES-BENZ 240» մակնիշի:

Գյուլումյանի ամուսինը՝ Արիստակես Սողոմոնյանը, կնոջ հետ զուգահեռ ներկայացրել իր տարեկան հայտարարագիրը: Սողոմոնյանը 2018-ին 3 հազար եվրո փոխառության է հանձնել, որը տարեվերջում նույնչափ էլ մնացել է:

Շարունակությունը՝ armtimes.com


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել