tert.am: Ուկրաինական երկու նորագույն An-132D և An-178 ինքնաթիռները հանվել են քաղաքացիական ինքնաթիռների պետական ռեգիստրից: Համապատասխան կարգադրությունը հրապարակվել է երկրի պետական ավիացիոն ծառայության պորտալում, հաղորդում է EurAsiaDaily-ն:
Ինչպես նշված է փաստաթղթում, այս որոշումը կայացվել է այն բանի հետևանքով, որ վերոնշյալ ինքնաթիռները երկու տարի շարունակ թռիչքային պիտանիության արտոնագիր չեն ունեցել: Ընդհանուր առմամբ, ցանկում ընդգրկված է 50 տարբեր ինքնաթիռ և ուղղաթիռ:
An-132D-ն միջին մագիստրալային բեռնատար ինքնաթիռ է, որը հանդիսանում է խորհրդային An-32-ի փոփոխված տարբերակը: 2015 թվականին համաձայնագիր է ստորագրվել Ուկրաինայի պետական «Անտոնով» ձեռնարկության և սաուդական Taqnia Aeronautics ընկերության միջև՝ ինքնաթիռի համատեղ զարգացման ծրագրերի շուրջ: 2019 թվականի ապրիլին հայտնի է դարձել, որ այս նախագծի շրջանակներում համագործակցությունը դադարեցվել է: Օդանավն առաջինն էր, որը ստեղծվել է առանց ռուսական բաղադրիչների:
comment.count (0)