tert.am: Ճապոնիայում 7,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել: Ինչպես փոխանցում է ТАСС գործակալությունը, երկրի ազգային օդերևութաբանական վարչության տվյալներով՝ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է հյուսիս-արելյան հատվածում՝ Ֆուկուսիմա պրեֆեկտուրայի շրջանում:
Ազգային օդերևութաբանական վարչությունը ցունամիի վտանգ է հայտարարել, սակայն ընդգծել է, որ ավերածությունների վտանգ չի սպասվում: Այնուամենայնիվ, տեղի հեռուստատեսությունը բնակիչներին կոչ է արել հեռու մնալ ափամերձ շրջաններից:
comment.count (0)