tert.am: ԱՄՆ Կոնգրեսի Սենատը արդարացրել է ԱՄՆ նախկին նախագահ, հանրապետական Դոնալդ Թրամփին նրան իմպիչմենտ հայտարարելու գործի շրջանակում, հաղորդում է ТАСС-ը:
Թրամփին իմպիչմենտ հայտարարելու համար անհրաժեշտ էր 100 սենատորից 67-ի կողմ քվեարկությունը: Հօգուտ իմպիչմենտի քվեարկել է 57, դեմ՝ 43 սենատոր, և ոչ բավարար թվով կողմ ձայների առկայությամբ նախագիծը մերժվել է:
Ավելի վաղ նախատեսվում էր, որ Թրամփի դեմ իմփիչմենթի հարցով վերջնական քվեարկությունը տեղի կունենա շաբաթ կամ կիրակի, սակայն գործընթացը երկարաձգվում է:
comment.count (0)