Բայդենն առաջին անգամ կմասնակցի G7-ի առաջնորդների հանդիպմանը |tert.am|
18:08 - 15 փետրվարի, 2021

Բայդենն առաջին անգամ կմասնակցի G7-ի առաջնորդների հանդիպմանը |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը կմասնակցի «Մեծ յոթնյակ»-ի (G7) պետությունների ղեկավարների առցանց հանդիպմանը, որը տեղի կունենա փետրվարի 19-ին` տեսակոնֆերանսի ձևաչափով:

Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հայտարարությունում, գրում է Reuters-ը:

Նշվում է՝ Բայդենը մտադիր է քննարկել կորոնավիրուսային համավարակի դեմ պայքարին, համաշխարհային տնտեսության վերականգնմանը, ինչպես նաև Չինաստանի կողմից տնտեսական մարտահրավերներին դիմագրավելուն առնչվող հարցեր: 

«Շուկայական տնտեսություն ունեցող առաջատար ժողովրդավարությունների առաջնորդների հետ այս առցանց հանդիպումը հնարավորություն կտա նախագահ Բայդենին քննարկել համավարակի դեմ պայքարի և համաշխարհային տնտեսությունը վերականգնելու ծրագրերը», - ասվում է հայտարարության տեքստում:Բացի այդ, հստակեցվում է՝ ԱՄՆ ղեկավարը, մասնավորապես, կկենտրոնանա «հակակորոնավիրուսային պատվաստանյութերի արտադրության, բաշխման և մատակարարման համակարգման, ինչպես նաև նոր վարակիչ հիվանդությունների սպառնալիքին հակազդելու համար մոբիլիզացման և համագործակցության շարունակական ջանքերի վրա»:

Ինչ վերաբերում է տնտեսությանը, ապա այս ասպարեզում Բայդենը կկարևորի «կոլեկտիվ մրցունակությունն ամրապնդելու համար ներդրումներ կատարելու» անհրաժեշտությունը և կքննարկի «համաշխարհային նորմերի արդիականացման կարևորությունը`տնտեսական մարտահրավերներին, այդ թվում Չինաստանի կողմից ներկայացվածներին, դիմակայելու համար»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել