Թրամփն ու Բայդենը հաղթել են փրայմերիզներում և կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում
 |panarmenian.net|
14:43 - 13 մարտի, 2024

Թրամփն ու Բայդենը հաղթել են փրայմերիզներում և կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում |panarmenian.net|

panarmenian.net: ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը և գործող ղեկավար Ջո Բայդենը հաղթել են հանրապետականների և դեմոկրատների փրայմերիզներում (նախնական կուսակցական ընտրություններում), ուստի պաշտոնապես կառաջադրվեն ԱՄՆ նախագահի պաշտոնում, գրում է BBC-ն։

Փաստացի 2024-ի նախագահական ընտրությունները կդառնան 2020-ի ընտրարշավի կրկնությունը, երբ Բայդենը հաղթեց Թրամփին։ Վերջին անգամ նման իրավիճակ, երբ նույն երկու թեկնածուները կրկին հանդիպում են նախագահական ընտրություններում, վերջին անգամ եղել է 1950-ականներին։

Նշվում է, որ ԱՄՆ նախագահի թեկնածու Բայդենի առաջադրումը Դեմոկրատական կուսակցությունից ձևական բնույթ էր կրում, քանի որ երկրի գործող նախագահը, որը որոշում է առաջադրվել երկրորդ ժամկետի համար, որպես կանոն, լուրջ մրցակցություն չի ունենում։ Հանրապետականների համար առաջադրման պայքարը բավական լուրջ էր։

ԱՄՆ նախագահական ընտրությունները կայանալու են 2024-ի նոյեմբերի 5-ին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել