Ֆրանսիայի Ազգային ժողովի ստորին պալատն այսօր 347 կողմ, 151 դեմ ու 65 ձեռնպահ ձայներով ընդունել է «իսլամական անջատողականության» դեմ օրինագիծը, որը առաջ է քաշել երկրի նախագահ Էմանուել Մակրոնը։
Օրենքը բաղկացած է 70-ից ավել կետից, որոնցով պետությանը շնորհվում են ավելի լայն լիազորություններ՝ արգելելու պաշտամունքի վայրերի ու կրոնական դպրոցների գործունեությունը, ինչպես նաև այն քարոզչությունը, որը կհամարվի «ծայրահեղական»։
Այժմ օրինագիծը պետք է արժանանա նաև վերին պալատի՝ Սենատի հավանությանը, ինչի հավանականությունը, ըստ փորձագետների, բավականին բարձր է։
Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի
comment.count (0)