ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարում Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու Թրամփի առաջարկը |1lurer.am|
14:38 - 19 փետրվարի, 2021

ԱՄՆ-ը չեղյալ է հայտարարում Իրանի նկատմամբ պատժամիջոցները վերականգնելու Թրամփի առաջարկը |1lurer.am|

1lurer.am: Բայդենի վարչակազմը հայտարարել է, թե պատրաստ է չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցներ կիրառելու նախկին նախագահ Թրամփի որոշումը և վերադառնալ Իրանի միջուկային գործարքի շուրջ բանակցություններին՝ հաղորդում է AP-ն:

Հինգշաբթի ուշ երեկոյան Պետդեպարտամենտը հայտարարել է, որ մեղմացնում է նաև Նյու Յորք՝ ՄԱԿ-ի կենտրոնակայան, իրանցի դիվանագետների ժամանումների սահմանափակումները:

Այս քայլերը Վաշինգտոնը ձեռնարկում է G7-ի երկրների ղեկավարների հանդիպումից և Մյունխենի ամենամյա անվտանգության համաժողովից առաջ:

Ակնկալվում է, որ նախագահ Ջո Բայդենը երկու հանդիպումներում էլ ելույթ կունենա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել