Ջո Բայդենի վարչակազմը որոշել է վերադառնալ Փարիզի կլիմայի համաձայնագրին

 |armenpress.am|
20:33 - 19 փետրվարի, 2021

Ջո Բայդենի վարչակազմը որոշել է վերադառնալ Փարիզի կլիմայի համաձայնագրին |armenpress.am|

armenpress.am:  ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմը որոշել է վերադառնալ Փարիզի կլիմայի համաձայնագրին, որից ԱՄՆ-ը դուրս էր եկել 2017 թվականին այն ժամանակվա նախագահ Դոնալդ Թրամփի որոշմամբ: Ինչպես տեղեկացնում է Interfax-ը, Փարիզի համաձայնագիրը ԱՄՆ-ին պարտավորեցրել է մինչեւ 2025 թվականը մի քանի տասնյակ տոկոսով կրճատել ջերմոցային գազերի արտանետումները։

Թրամփը համաձայնագիրն ԱՄՆ-ի համար ոչ շահավետ է համարել.Նրա գնահատմամբ ՝ այն իր երկրի վրա շատ ավելի խիստ սահմանափակումներ է դրել, քան մյուսների, մասնավորապես ՝ Չինաստանի վրա:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել