Թուրքիան փորձում է համոզել Վրաստանին միանալ «3+3» հարթակին․Չաուշօղլու |tert.am|
17:35 - 23 փետրվարի, 2021

Թուրքիան փորձում է համոզել Վրաստանին միանալ «3+3» հարթակին․Չաուշօղլու |tert.am|

tert.am: Թուրքիան փորձում է համոզել Վրաստանին միանալ «3+3» հարթակին: Այս մասին Անկարայում իր թուրքմեն գործընկերոջ՝ Ռաշիդ Մերեդովի հետ համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն, գրում է «Անադոլու» գործակալությունը:

«Հուսով ենք, որ Վրաստանը կմասնակցի 3 + 3 հարթակին: Դրանից բոլորը կշահեն»,-ասել է Չաուշօղլուն:

Թուրք նախարարը հիշեցրել է նաև, որ Վրաստանում տեղի է ունեցել կառավարության փոփոխություն, և հետաձգվել է Բաքվում նախատեսված Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի արտգործնախարարների 9-րդ եռակողմ հանդիպումը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել