Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է ճապոնացի ներդրողների ակտիվացմանն առնչվող հարցեր
17:54 - 23 փետրվարի, 2021

Մհեր Գրիգորյանը ՀՀ-ում Ճապոնիայի դեսպանի հետ քննարկել է ճապոնացի ներդրողների ակտիվացմանն առնչվող հարցեր

Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջուն Յամադային:

Ողջունելով դեսպանին՝ փոխվարչապետը, օգտվելով հանդիպման պատեհ առիթից, ջերմ շնորհավորանքներ է հղել Ճապոնիայի կայսեր ծննդյան օրվա կապակցությամբ:

 

Մհեր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Ճապոնիային դժվար ժամանակահատվածում Հայաստանին ցուցաբերած օժանդակության համար՝ մասնավորապես բարձր գնահատելով Ադրբեջանի կողմից սեպտեմբերին սանձազերծված պատերազմի արդյունքում ծագած մարդասիրական աղետից հետո Հայաստանին 3,6 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն ցուցաբերելու վերաբերյալ Ճապոնիայի կառավարության որոշումը:

Զրուցակիցները երկուստեք ընդգծել են հայ-ճապոնական հարաբերությունների զարգացման համար առկա մեծ ներուժն ու հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել Հայաստանում ճապոնացի ներդրողների ակտիվացմանն առնչվող հարցերին և տարածաշրջանային զարգացումներին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել