Առաջիկայում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ |factor.am|
10:53 - 08 հունվարի, 2025

Առաջիկայում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում․ Մհեր Գրիգորյանի գրասենյակ |factor.am|

factor.am: Առաջիկայում լինելու է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հանդիպում, բայց ամսաթվի մասով դեռ պայմանավորվածություն չկա, այս մասին Factor.am-ի գրավոր հարցին ի պատասխան հայտնեցին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից։

Նախորդ տարեվերջին՝ դեկտեմբերի 18-ին, Մհեր Գրիգորյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել էր, որ մոտ ժամանակներում Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների հանդիպում կլինի։

Գրիգորյանը նաև նշել էր, որ հաջորդ հանդիպման ամսաթվի վերաբերյալ պայմանավորվածություն դեռ չկա։

Երեկ էլ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ադրբեջանական լրատվամիջոցին տված հարցազրույցում հայտարարել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների հաջորդ հանդիպումը պետք է կայանա հունվարին։ «Ամեն դեպքում, մենք դա առաջարկել ենք»,-նշել էր նա։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել