Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքյան ուղիղ եթերում ներքաղաքական ճգնաժամից դուրս գալու վերաբերյալ առաջարկ է ներկայացրել․
«Ես որպես խնդրի լուծում առաջարկում եմ Նիկոլ Փաշինյանին, որ նա նախագահի աշխատակազմից հետ վերցնի ԳՇ պետին ազատելու հրամանագրի նախագիծը, ձեռք չտա ԳՇ ղեկավարությանը, 5 բանակային կորպուսների ղեկավարներին եւ ընդհանրապես մի կողմ քաշվի բանակից։ Մենք, դրան ի պատասխան, ստորագրում ենք ցանկացած հուշագիր, որով ասում ենք, որ վարչապետի հրաժարականի պարագայում չենք առաջադրվելու եւ որեւէ մեկին չենք առաջադրելու, որպեսզի խորհրդարանը ցրվի, բոլորով գնանք ընտրությունների»,–նշել է Մարուքյանը։
Նրա խոսքով՝ ընտրություններով ձեւավորված իշխանությունը կորոշի՝ ԳՇ պետն ու տեղակալը մնան, թե ոչ։
Եփրեմ Ալեքսանյանը նշանակվել է ՀՀ ՊՆ թիկունքային ապահովման վարչության պետ
18:28 - 26 դեկտեմբերի, 2024
comment.count (0)