Թեհրանը մերժել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ միջուկային գործարքի հարցով քննարկում անցկացնելու ԵՄ առաջարկը |azatutyun.am|
14:25 - 01 մարտի, 2021

Թեհրանը մերժել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ միջուկային գործարքի հարցով քննարկում անցկացնելու ԵՄ առաջարկը |azatutyun.am|

azatutyun.am: Թեհրանը մերժել է Միացյալ Նահանգների ներկայացուցիչների հետ միջուկային գործարքի պայմանների հարցով ոչ պաշտոնական քննարկում անցկացնելու Եվրամիության առաջարկը: Այս մասին ասվում է Իրանի արտգործնախարարության տարածած հայտարարությունում։

Իրանի դիվանագիտական գերատեսչությունը պնդում է, որ Միացյալ Նահանգների նորընտիր նախագահ Ջո Բայդենը շարունակում է իր նախորդի քաղաքականությունը՝ գործադրելով Թեհրանի վրա առավելագույն ճնշում։

Սպիտակ տնից հայտարարել են, թե հիասթափված են Իրանի պատասխանից, միևնույն ժամանակ շեշտելով, որ շարունակում են դիվանագիտական ուղիներ փնտրել միջուկային գործարքի պայմանների պահպանմանը վերադառնալու ուղղությամբ։

Անցած փետրվարին Բրյուսելը Վաշինգտոնին և Թեհրանին առաջարկել է հանդիպել և քննարկել միջուկային գործարքը, որին Միացյալ Նահանգները Դոնալդ Թրամփի միակողմանի որոշմամբ այլևս մաս չի կազմում։ Խզելով Իրանի և գերտերությունների միջև կնքված պատմական համաձայնագիրը՝ Թրամփի վարչակազմը «նոր թափով վերականգնել» էր Թեհրանի դեմ սառեցված պատժամիջոցները, ինչպես նաև սպառնալով պատժել այն երկրներին և ընկերություններին, որոնք տնտեսական համագործակցություն կծավալեն Թեհրանի հետ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել