tert.am: Չինաստանի իշխանություններն անհատույց պատվաստանյութեր են մատակարարում 69 պետությունների և ևս 43 երկրի վաճառում են դեղամիջոցը:
Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը՝ հղում անելով երկրի ԱԳ նախարար Վան Իին, այս մասին կիրակի հայտարարվել է Ազգային ներկայացուցիչների համաչինական ժողովի նիստի ավարտին կայացած ամենամյա ասուլիսի ժամանակ:
«COVAX նախաձեռնության շրջանակներում մենք խոստացել ենք 10 մլն չափաբաժին պատվաստանյութ մատակարարել՝ նախևառաջ զարգացող երկրների պահանջարկը բավարարելու համար: Չինաստանն անհատույց պատվաստանյութ է տրամադրում 69 զարգացող երկրների և արտահանում է 43 երկրների համար»,- ասել է չինացի պաշտոնյան:
comment.count (0)