Գրանցվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք․ առողջացել է 142 մարդ
11:03 - 09 մարտի, 2021

Գրանցվել է կորոնավիրուսի 182 նոր դեպք․ առողջացել է 142 մարդ

Մարտի 9-ի դրությամբ հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 175198 դեպք, որոնցից 165096-ն` առողջացած, 3232-ը` մահվան ելքով: Այս մասին հայտնում են ՀՀ Առողջապահության նախարարությունից։

«Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին փաստացի բուժում է ստանում 6038 պացիենտ: Ընդհանուր առմամբ կատարվել է 755348 թեստավորում:

Այսպիսով` երեկ կատարվել է 1643 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 182 նոր դեպք: Ունենք 142 առողջացած և 7 մահվան դեպք:

Նախորդ օրն արձանագրվել է մահվան 3 դեպք, երբ պացիենտներն ունեցել են կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով։ Այդպիսի դեպքերի ընդհանուր թիվը 832 է»․,- նշված է ԱՆ հաղորդագրության մեջ։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել