Ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը շուտափույթ կարգավորվի. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|
13:43 - 10 մարտի, 2021

Ցանկանում ենք, որ Հայաստանում ստեղծված իրավիճակը շուտափույթ կարգավորվի. ՌԴ փոխարտգործնախարար |tert.am|

tert.am: Հայաստանում ստեղծված իրավիճակը երկրի ներքին գործն է, Ռուսաստանը շահագրգռված է, որ իրավիճակն այնտեղ հնարավորինս շուտ կարգավորվի: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ՝ այս մասին այսօր հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն:

«Դիտարկում ենք դա որպես Հայաստանի ներքին գործը: Մենք չենք միջամտում գործընթացներին, որոնք այնտեղ տեղի են ունենում, և չենք սատարում որևէ մեկին: Ցանկանում ենք, որ իրավիճակը շուտափույթ կարգավորվի, քանի որ դա բխում է մեր բոլորի շահերից»,- ասել է Ռուդենկոն:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել