Արմենպրես: ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Գյումրի կատարած այցի ընթացքում շրջայց կատարեց ավտոկայանի տնակային 104-րդ ավանում։ Վարչապետը տնակային ավանում ծանոթացավ տեղի բնակիչների կենցաղային պայմաններին։
Ավտոկայանի տնակային 104-րդ ավանում առկա 164 տնակների բնակիչներին վարչապետը հորդորեց սպասել, մինչև տնակների օրինականության ու պետության կողմից նրանց նկատմամբ պարտավորությունների վերաբերյալ հարցերը կստանան իրենց պատասխանները։
«Մի կողմից ասում եք՝ տնակները վերացնենք, հետո ասում եք՝ սեփականաշնորհենք։ Պետք է հասկանալ՝ օրինական են տնակները, թե օրինական չեն, պետությունը ձեր նկատմամբ պարտավորություն ունի, թե՝ ոչ»,- ասաց Փաշինյանը։
Ավտոկայանի տնակային 104-րդ ավանում առկա 164 տնակներից բնակեցված է 137-ը։
Վարչապետը Գյումրի է ժամանել նոր արագընթաց գնացքով, շրջել է Տիգրան Մեծ փողոցով, շրջայց կատարել «Չերքեզի ձոր» կոչվող ձկան արտադրամասում, այցելել ավտոկայարան։
comment.count (0)