ՍԴ-ն և վարչական դատարանը չեն կարող կասեցնել ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագիրը. նախարարի պարզաբանումը |armenpress.am|
09:53 - 11 մարտի, 2021

ՍԴ-ն և վարչական դատարանը չեն կարող կասեցնել ԶՈՒ ԳՇ պետի ազատման հրամանագիրը. նախարարի պարզաբանումը |armenpress.am|

armenpress.am: Սահմանադրական դատարանի կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է: Այս մասին ասաց Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը՝ պարզաբանելով Օնիկ Գասպարյանի ազատման շուրջ ստեղծված իրավական թյուրըմբռնումները:

- Հնչում են հետևյալ փաստարկները, որ օրենքի սահմանադրականության վիճարկման շրջանակներում, եթե ՍԴ-ն կասեցնի վիճարկվող դրույթը, դա նաև կկասեցնի Օնիկ Գասպարյանի ազատման հրամանագիրը։

- Նախ նշեմ, որ ցանկացած դատական պրոցեսի մասով իմ մեկնաբանությունները սահմանափակվում են ընթացակարգային կողմի անդրադարձով, առանց դատական ակտով որոշման ենթակա հարցերի բովանդակային քննարկման։ Որոշ մեկնաբանություններ եմ նկատել նաև, որոնց կուզեի անդրադառնալ, քանի որ դրանք տեսականորեն բացառված են։

Քննարկվող դեպքում, նախ պետք է արձանագրել, որ «Սահմանադրական դատարանի մասին» սահմանադրական օրենքով վիճարկվող իրավական նորմի կասեցումը հնարավոր է միայն, եթե նման որոշում չկայացնելը կարող է հանգեցնել անդառնալի կամ ծանր հետևանքների կողմերից մեկի կամ հանրության համար։ Սա չափազանց բարձր շեմ է, ինչը վերաբերելի դեպքում առերևույթ բացակայում է: Բացի դա, ՍԴ կողմից կասեցման որոշումը, եթե նման որոշում հնարավոր է պատկերացնել, չի կարող տարածվել արդեն ավարտված հարաբերությունների նկատմամբ, ինչպիսին ԶՈՒ շտաբի պետի ազատումն է. կլինի դա հրամանագրով կամ իրավունքի ուժով, էական չէ:

Շարունակությունը՝ armenpress.am-ում։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել