Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է 9-րդ բլոկ-մոդուլային ավանը |tert.am|
09:41 - 12 մարտի, 2021

Արցախում ռուս խաղաղապահների համար կառուցվել է 9-րդ բլոկ-մոդուլային ավանը |tert.am|

tert.am: Ռուսաստանի ՊՆ նախարարության նյութատեխնիկական ապահովման մասնագետներն Արցախում կառուցել են 9-րդ բլոկ-մոդուլային ավանը․ այն գտնվում է Ասկերանում և նախատեսված է 60 ռուս խաղաղապահների համար, հաղորդում է ՌԴ ՊՆ-ն։

Ինչպես նշում է գերատեսչությունը, բլոկ-մոդուլային ավանները կառուցվում են ռուսական խաղաղապահ զորախմբի ռազմական անձնակազմի տեղակայման պայմանները բարելավելու նպատակով։

 

Բլոկ-մոդուլային ավանները լիարժեք ինքնավար օբյեկտներ են, որոնք հագեցած են անհրաժեշտ բոլոր պայմաններով՝ էլեկտրաէներգիայով, ջրամատակարարմամաբ, ջրահեռացման համակարգով, ջեռուցմաբ և սանհանգույցներով: Զինվորականների համար տեղադրված են մահճակալներ, պահարաններ, խոհանոցի կահույք, սեղաններ, աթոռներ, սանհանգույց, էլեկտրական վառարաններ, սառնարաններ, լվացքի մեքենաներ, միկրոալիքային վառարաններ, հեռուստացույցներ, օդորակիչներ, կաթսաներ, ասված է ՌԴ ՊՆ-ի հաղորդագրությունում։

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել