Մոսկվայում պատգամավորների համաժողովում մոտ 200 մարդ է ձերբակալվել
 |shantnews.am|
13:05 - 14 մարտի, 2021

Մոսկվայում պատգամավորների համաժողովում մոտ 200 մարդ է ձերբակալվել |shantnews.am|

shantnews.am: Երեկ՝ մարտի 13-ին, Իզմայլովյան խճուղում անցանկալի կազմակերպությունների հետ միջոցառում անցկացնելու փորձից հետո ՆԳ նախարարություն է տեղափոխվել մոտ 200 մարդ, ստուգում է ընթանում, հաղորդում է ՆԳՆ Մոսկվայի գլխավոր վարչության կայքը:

Նշվում է, որ Իզմայլովյան խճուղու հյուրանոցային համալիրում հասարակական կազմակերպության ներկայացուցիչները փորձել են միջոցառում անցկացնել համաճարակային նորմերի խախտմամբ:

«Ոստիկանության աշխատակիցների կողմից հակաիրավական գործողությունները կասեցվել են։ Ներքին գործերի տարածքային մարմիններ է տեղափոխվել մոտ 200 մարդ։ Կատարվում է ստուգում, որի արդյունքներով որոշում կկայացվի օրենքին համապատասխան», — ասված է հաղորդագրության մեջ:

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենն էլ դատապարտել է Մոսկվայում «Միավորված դեմոկրատների» համաժողովի մասնակիցների ձերբակալությունը:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել