Ըստ էքզիթ փոլի՝ Մերկելի կուսակցությունը պարտություն է կրում Գերմանիայի Դաշնության երկու շրջանում |azatutyun.am|
12:02 - 15 մարտի, 2021

Ըստ էքզիթ փոլի՝ Մերկելի կուսակցությունը պարտություն է կրում Գերմանիայի Դաշնության երկու շրջանում |azatutyun.am|

azatutyun.am: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի Քրիստոնեա-դեմոկրատական միությունը պարտվում է դաշնային երկու հողերում, որտեղ կիրակի տեղի են ունեցել տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ:

Ըստ էքզիթ փոլի՝ ընտրատեղամասերի փակումից անմիջապես հետո հրապարակված արդյունքների, Ռեյնլանդ-Պֆալցում հաղթում են սոցիալ-դեմոկրատները: Քրիստոնեա-դեմոկրատական միությունը երկրորդ տեղում է:

Բադեն-Վյուրթեմբերգում «կանաչներն» են հաղթում: Քրիստոնեա-դեմոկրատական միությունը կրկին երկրորդ տեղում է:

Վերլուծաբանները նման արդյունքը բացատրում են քաղաքացիների դժգոհությամբ կապված կորոնավիրուսի դեմ պայքարում իշխանության վարած քաղաքականությամբ, ինչպես նաև ֆինանսական սկանդալներով:

Համազգային ընտրություններից մոտ կես տարի առաջ այս ընտրությունները «թեստ» են համարվում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել