Մարտի 8-14-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով
11:16 - 16 մարտի, 2021

Մարտի 8-14-ը Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմը մարտի 8-14-ը: 

Սևանա լճի մակարդակը մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով և կազմել` 1900.58 մ (14.03.21 թ.), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից բարձր է 14 սմ-ով, իսկ 2021 թվականի հունվարի 1-ի մակարդակից՝ 6 սմ-ով։

Արփա-Սևան ջրատարով մարտի 8-14-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը կազմել է 2.522 մլն խմ, իսկ 2021 թվականի հունվարի 1-ից մարտի 14-ը ներառյալ՝ 25.349 մլն խմ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել