Պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|
11:29 - 17 մարտի, 2021

Պետաիրավական հարցերի հանձնաժողովը մերժեց «ԱԺ կանոնակարգ» օրենքում փոփոխությունների նախագիծը |1lurer.am|

1lurer.am: ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովը բացասական եզրակացություն տվեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանի՝ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխությունների նախագծին: Պատգամավորն առաջարկում էր դրույթ սահմանել, ըստ որի խմբակցությունները հնարավորություն են ստանում հանձնաժողով հրավիրված Կառավարության առանձին անդամի չներկայանալու և բացատրություններ չտալու դեպքում գրավոր հարցապնդմամբ դիմել գործադիրին, անհրաժեշտության դեպքում ընդունել Կառավարության առանձին անդամի հետագա պաշտոնավարման հարցը վարչապետի քննարկմանն առաջարկելու մասին Ազգային ժողովի որոշում:

Հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը նշեց, թե քաղաքական պաշտոն զբաղեցնող պաշտոնյաների դեպքում գործ ունենք քաղաքական պատասխանատվության հետ: «Քաղաքացին, ընտրողը պետք է որոշեն՝ այդ մարդն իրոք այն մարդն է, որ պետք է իրեն ներկայացնի կառավարությունում, խորհրդարանում կամ այլ մարմնում: Եվ քաղաքական պատասխանատվությունը քաղաքական թիմի համար կարևոր է»,- ասաց Վարդանյանը՝ հավելելով, որ թեև ԱԺ քննիչ հանձնաժողովների կայացման խնդիր կա, բայց ներկայացված նախագիծը չի լուծում այդ հարցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել