Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման |factor.am|
12:01 - 06 ապրիլի, 2019

Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետը դատապարտվեց 3 տարի 6 ամիս ազատազրկման |factor.am|

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Կենտրոնի նստավայրում դատավոր Մեսրոպ Մակյանի նախագահությամբ երեկ կայացած նիստում դատարանը որոշել է ԱԺ ԲՀԿ խմբկացության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի թիկնազորի նախկին պետ Էդուարդ Բաբայանին դատապարտել 3 տարի 6 ամիս ազատազրկման: Պատիժը սակայն չի կիրառվի` համաներման ակտի համաձայն:

Այս մասին ասաց Բաբայանի պաշտպաններից Արմեն Մելքոնյանը: Նշենք, որ Էդուրադ Բաբայանն իրեն այս գործով մեղավոր չի ճանաչում, իսկ տուժողը չնայած, որ առաջին օրերին պնդում էր, որ իրեն ծեծի է ենթարկել Բաբայանը, դատարանում հայտարարեց, որ նման դեպք տեղի չի ունեցել, ինքը վնասվածք է ստացել սայթաքելու հետևանքով:

Նա մեղադրվում է 50-ամյա Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու համար: Դեպքը տեղի էր ունեցել 2018 թ. հուլիսի 2-ին: Բաբայանը կալանավորվեց, ապա օգոստոսի 21-ին 20 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակվեց:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել