Հայաստանում վերացվեց ռազական դրությունը․ խորհրդարանն ընդունեց որոշումը
10:35 - 24 մարտի, 2021

Հայաստանում վերացվեց ռազական դրությունը․ խորհրդարանն ընդունեց որոշումը

Խորհրդարանը ընդունեց ԱԺ «Բարգավաճ Հայաստան» և «Լուսավոր Հայաստան» խմբակցությունների առաջարկած «Ռազմական դրությունը վերացնելու մասին» որոշման նախագիծը:

Նախագծին կողմ քվեարկեց 118, դեմ՝ 1, ձեռնպահ՝ 1 պատգամավոր։

Քվերակությունից առաջ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը հայտնեց, որ իրենց խմբակցությւոնը կողմ է քվեարկելու նախագծին։

Երեկ էլ Արարատ Միրզոյանը կոչ էր արել կողմ քվեարկել այս նախագծին։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել