armenpress.am: Հայաստանի Հանրապետական կուսակցությունը դեռ որոշում չի կայացրել արտահերթ խորհրդարանական ընտրություններին մասնակցության վերաբերյալ:
Մարտի 25-ին լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀԿ խորհրդի անդամ Արման Սահակյանը:
«Ոչ, դեռ որոշում չկա: Եթե լինի, դա գործադիր մարմինը և խորհուրդը կորոշեն, և դուք էլ կիրազեկվեք, բայց ամեն դեպքում «Հանրապետական» կուսակցությունը քաղաքական խրամատը չի լքելու: Մենք դրա մասին արդեն ասել ենք»,- ասաց Սահակյանը:
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մարտի 18-ին հայտնեց հունիսի 20-ին Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման մասին: Այս հայտարարությունից առաջ վարչապետը հանդիպել էր «Բարգավաճ Հայաստան» խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանի հետ, իսկ ավելի վաղ՝ նաև «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի հետ:
comment.count (0)