Բայդենն անհրաժեշտ է համարել շարունակել ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը Հարավային Կովկասում |factor.am|
13:53 - 26 մարտի, 2021

Բայդենն անհրաժեշտ է համարել շարունակել ԱՄՆ-ԵՄ համագործակցությունը Հարավային Կովկասում |factor.am|

factor.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն անհրաժեշտ է համարել շարունակել ԱՄՆ ու ԵՄ համագործակցությունը Հարավային Կովկասում, Թուրքիայում, Արևելյան Եվրոպայում ու Արևմտյան Բալկաններում։

Այս մասին վերջինս հայտարարել է տեսակապի միջոցով դիմելով Եվրոպայի խորհրդի գագաթնաժողովի մասնակիցներին, հայտնում են Սպիտակ տնից։ ԱՄՆ նախագահը նաև կողմ է արտահայտվել ԵՄ-ի հետ Ռուսաստանի ու Չինաստանի հարցերով փոխգործակցությանը։ Բայդենը կոչ է արել Բրյուսելին սերտ համագործակցել ընդհանուր խնդիրների լուծման հարցում, այդ թվում նաև՝ կորոնավիրուսի ու կլիմայի փոփոխության, տնտեսական կապերի խորացման հարցում։

«Նախագահը նաև ցանկություն է հայտնել համատեղ աշխատել արտաքին ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող թեմաների շուրջ: Բացի այդ, նա նշել է, որ անհրաժեշտ է շարունակել ԱՄՆ-ի և ԵՄ-ի համագործակցությունը Թուրքիայում, Հարավային Կովկասում, Արևելյան Եվրոպայում և Արևմտյան Բալկաններում », – ասված է հաղորդագրության մեջ:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել