tert.am: Երբ շարժմանն անդամակցող կուսակցություններից որոշները պատրաստվում են արտահերթ ընտրությունների, դա խնդիրներ է առաջացնում, բայց անգամ նրանց համար այս շարժման պահպանումը անհրաժեշտ է: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը:
«17 կուսակցություններից ֆորմալ կերպով դուրս է եկել միայն մեկ կուսակցություն, այսինքն՝ հիմա շարժման մեջ կա 16 կուսակցություն: Իհարկե, երբ որոշ կուսակցություններ պատրաստվում են արտահերթ ընտրությունների դա արդեն խնդրահարույց է, բայց նույնիսկ այն կուսակցությունները, որոնք գնալու են ընտրությունների նրանց ևս անհրաժեշտ է, որ այս ալիքը պահպանվի, քանի որ բոլորս ունենք մեկ նպատակ՝ Նիկոլ Փաշինյանը պետք է հեռանա»,- ասաց Վազգեն Մանուկյանը:
Նա նաև նշեց, որ եթե շարժման գործողությունները շարունակական լինեն, նա կներկայացնի 6 թեկնածուների, որոնք կաշխատեն կառավարության կազմում:
comment.count (0)