factor.am: Ուկրաինայի քաղավիացիայի ծառայությունը թույլատրել է ուկրաինական նոր Bees Airline լոուքոստերին թռիչքներ սկսել 16 չարտերային և 13 կանոնավոր ուղղություններով։ Ինչպես հաղորդում է «AnalitikaUA»-ն, սա ուկրաինական արդեն երրորդ ավիաընկերությունն է, որը թռիչքներ է իրականացնում դեպի Հայաստան։
Ներկայում Երևան են թռնում МАУ և SkyUp ավիաընկերությունները։ «Կիևից կանոնավոր չվերթներն իրականացվելու են դեպի Բուրգաս, Հերակլիոն, Ռոդոս, Բաթում, Արակսոս, Ալիկանտե, Բարսելոնա, Տիրանա, Վառնա և Լառնակա։ Ավիաընկերությանը թույլ են տվել կանոնավոր չվերթներ իրականացնել նաև Օդեսայից Թբիլիսի և Երևան, Լվովից դեպի Երևան։ Չարտերային թռիչքները լինելու են Կիևից Մարսա Ալամ, Մոմբասու, Հուրգադա, Շարմ-էլ-Շեյխ, Անթալիա, Բոդրում և Տիվատ»,- հայտնել են Ուկրաինայի քաղավիացիայի ծառայությունից։
Մամուլի ասուլիսի ժամանակ Bees Airline-ի ղեկավարությունը հայտնել է, որ դեպի Հայաստան և Վրաստան կանոնավոր չվերթները կմեկնարկեն մայիսին։
comment.count (0)