Հայաստանն իսկապես գնահատում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից լինելը. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|
16:35 - 29 մարտի, 2021

Հայաստանն իսկապես գնահատում Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակից լինելը. ՀՀ ԱԳՆ |armenpress.am|

armenpress.am: Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ռազմավարական դաշնակիցը, և Հայաստանը իսկապես գնահատում է դա: Մարտի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում այս մասին ասաց Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը:

«Համաձայն չեմ, որ Հայաստանը և Հայաստանի արտաքին քաղաքականությունը կախում ունեն Ռուսաստանից: Ռուսաստանը շարունակում է մնալ մեր ռազմավարական դաշնակիցը, և մենք իսկապես գնահատում ենք այն, որովհետև ի վերջո պատերազմը կանգնեցվեց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ: Դա, կարող է, ոմանց դուր չի գալիս, բայց դա փաստ է: Հակառակ պարագայում մենք կունենայինք ամբողջովին այլ իրավիճակ»,- ասաց Այվազյանը:

Արա Այվազյանն ընդգծեց նաև, որ ՀԱՊԿ-ն կարևոր տեղ է զբաղեցնում Հայաստանի անվտանգային ոլորտում: Ըստ Այվազյանի` պատերազմի ընթացքում Հայաստանը տեղեկացրել է իրավիճակի վերաբերյալ, բայց չի դիմել ՀԱՊԿ-ին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել