Ամբողջ աշխարհում էլ մայթը քանդում, սարքում են, բայց քաղաքացու համար պայմաններ են ստեղծում քայլելու համար. Վարչապետը՝ Գյումրու քաղաքապետին
09:29 - 05 ապրիլի, 2019

Ամբողջ աշխարհում էլ մայթը քանդում, սարքում են, բայց քաղաքացու համար պայմաններ են ստեղծում քայլելու համար. Վարչապետը՝ Գյումրու քաղաքապետին

Նիկոլ Փաշինյանն այսօր Գյումրի ժամանելուն պես շրջԵց Տիգրան Մեծ փողոցով, որտեղ արդեն երկար ժամանակ է՝ ճանապարհը քանդված է, և շինարարություն է ընթանում: Քանդված ճանապարհը տեսնելով՝ Փաշինյանը դիմեց Գյումրու քաղաքապետին.

«Ամբողջ աշխարհում էլ մայթը քանդում, սարքում են, բայց քաղաքացու համար պայմաններ են ստեղծում քայլելու համար: Մեր շինարարական կուլտուրան նոր մակարդակի պիտի բերենք: Հայաստանում շինարարակական բոլոր հրապարակները աղբանոցի են վերածված:

Պարո՛ն Բալասանյան, պարո՛ն մարզպետ, կհրավիրեք այստեղ շինարարության ճարտարապետներին, ինժեներներին և կհետևեք, որ, երբ շինարարություն է արվում, մարդկանց համար պայմաններ ստեղծվի, մարդիկ անցանելիություն ունենան: Չեմ ասում, որ զրոյից նոր մայթ կառուցեք: Էդ ճարտարապետին վճարել են: Հիմա մենք չենք կարող բոլորին ասել բոթաս կամ սապոգ հագեք: Մարդը պետք է կարողանա հարսանիք էլ գնա, ծնունդ էլ գնա: Ստեղ ո՛չ կռիվ անելու, ո՛չ էլ մեղադրանքի թեմա է, չենք եկել դատ անենք, մենք եկել ենք՝ արձանագրելու: Հիմա այս հարցը եկել, մինչև ինձ է հասել, դրա համար ես այստեղ եմ»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել