Ընթացիկ տարում կավարտվի 16 համայնքում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների շենքերի կառուցման գործընթացը |armenpress.am|
16:20 - 31 մարտի, 2021

Ընթացիկ տարում կավարտվի 16 համայնքում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների շենքերի կառուցման գործընթացը |armenpress.am|

armenpress.am: 2020 թվականին մեկնարկած 16 համայնքներում փոքրաթիվ համակազմ ունեցող դպրոցների համար մոդուլային շենքերի կառուցման գործընթացը կավարտվի 2021 թ վականին։

Պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: Ուսումնասիրվել և կազմվել է ևս 30 համայնքի ցանկ, որտեղ նախատեսվում է մոդուլային դպրոցների կառուցում հաջորդ փուլում։ Աշխատանքներն ընթանում են 16 համայնքում։ Նախատեսում ենք փոքրաքանակ աշակերտական համակազմով համալրված համայնքներում մոդուլային դպրոցների թիվը 2024 թ. հասցնել 63-ի»,- նշեց Դումանյանը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել