Ընթացիկ տարում Հայաստանում կստեղծվի 3 պատմամշակութային արգելոց |armenpress.am|
16:23 - 31 մարտի, 2021

Ընթացիկ տարում Հայաստանում կստեղծվի 3 պատմամշակութային արգելոց |armenpress.am|

armenpress.am:  2021 թվականին Հայաստանում նախատեսվում է ստեղծել 3 պատմամակութային արգելոց:

Պաշտոնավարման 100 օրվա ամփոփիչ ասուլին այս մասին ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը: «Նախատեսվում է ստեղծել «Դաշտադեմ ամրոց», «Մայրաքաղաք Դվին» պատմամշակութային արգելոցները: Դրանց ստեղծման գործընթացը դադարեցվել էր 2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծված պատերազմի պատճառով»,- նշեց Դումանյանը: Նրա խոսքով՝ հոկտեմբերին նախատեսվում է ստեղծել նաև «Աղձք Արշակունիների դամբարան» պատմամշակութային արգելոցը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել