Նիկոլ Փաշինյանը՝ տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման գործընթացի մասին
 |1lurer.am|
21:00 - 06 ապրիլի, 2021

Նիկոլ Փաշինյանը՝ տարածաշրջանում ճանապարհների ապաշրջափակման գործընթացի մասին |1lurer.am|

1lurer.am: РИА Новости-ի հարցին, թե կա՞ արդյոք որոշակիություն Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև՝ տարածաշրջանային տրանսպորտային հաղորդակցության ապաշրջափակման վերաբերյալ հարցերի քննարկումներում, մշակվե՞լ են ճանապարհային քարտեզի նախագծեր, և որքա՞ն շահավետ կլինի տարածաշրջանի երկրների համար ճանապարհների ապաշրջափակումը, ՀՀ վարչապետը պատասխանել է.

«Մինչև այժմ քննարկվել են հարցեր, որոնք բխում են 2020-ի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետի, ինչպես նաև 2021-ի հունվարի 11-ի հայտարարության 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի իրականացումից: Ստեղծվել են փորձագիտական ենթախմբեր երկաթուղային, ավտոմոբիլային և համակցված փոխադրումների հարցերով, ինչպես նաև փոխադրումների ապահովման, այդ թվում՝ անվտանգության, սահմանային, մաքսային, սանիտարական և այլ տեսակի վերահսկողության հարցերով:
 
Ներկայումս արձանագրված է, որ լրացուցիչ փորձագիտական աշխատանքների անհրաժեշտություն կա, և աշխատանքները պետք է շարունակվեն:  
 
Աշխատանքային խումբը ստեղծվել է միջազգային փոխադրումների այն հարցերը դիտարկելու համար, որոնք պահանջում են հատել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության տարածքները:
 
Քննարկվում են տրանսպորտային հաղորդակցությունների երկկողմ ապաշրջափակման խնդիրները, որոնք կնպաստեն Հայաստանի Հանրապետության տարանցիկ ներուժի ավերացմանը և տարածաշրջանում առևտրային հարաբերությունների զարգացմանը:
 
Եռակողմ աշխատանքային խմբի հերթական հանդիպման օրը համանախագահները կհամաձայնեցնեն աշխատանքային կարգով՝ հաշվի առնելով ենթախմբերի շրջանակում տեղի ունեցող քննարկումները»,- ընդգծել է ՀՀ վարչապետը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել