Բայդենը Պուտինին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել երրորդ երկրում
 |tert.am|
20:39 - 13 ապրիլի, 2021

Բայդենը Պուտինին առաջարկել է գագաթնաժողով անցկացնել երրորդ երկրում |tert.am|

tert.am: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Կողմերը քննարկել են ռազմավարական կայունության մասին երկխոսությունը շարունակելու մտադրությունը՝ ռազմավարական հարձակողական զենքի հետագա կրճատման և սահմանափակման միջոցառումների մասին պայմանագրի շրջանակներում:

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալութունը՝ հղում անելով Սպիտակ տանը, Բայդենն ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունն Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը և ինքնիշխանությանը:
 
Բացի այդ, նշվում է, որ Բայդենն առաջարկել է առաջիկա ամիսներին գագաթնաժողով անցկացնել որևէ երրորդ երկրում:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել