ԲՀԿ-ն շրջանառության մեջ է դրել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը
12:56 - 04 ապրիլի, 2019

ԲՀԿ-ն շրջանառության մեջ է դրել կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրինագիծը

Նաիրա Զոհրաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Ինչպես եւ խոստացել էինք՝ կենդանիների հանդեպ դաժան վերաբերմունքը քրեականացնող օրենքի նախագիծը ԱԺ-ում դնում ենք շրջանառության մեջ։

Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին

Հոդված 1. Հայաստանի Հանրապետության Քրեական օրենսգիրքը լրացնել նոր՝ 295.1 հոդվածով.
Հոդված 295.1 Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը
Կենդանիների նկատմամբ դաժան վերաբերմունքը, որը հանգեցրել է դրանց ոչնչացման կամ խեղման, ինչպես նաև կենդանիներին խոշտանգելը` պատժվում է տուգանքով սահմանված նվազագույն աշխատավարձի հիսունապատիկից մինչև երկուհարյուրապատիկի չափով կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը մեկ տարի ժամկետով»:
Հոդված 2. Սույն օրենքը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան տասներորդ օրը»:

 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել