Դոնբասի հակամարտության լուծումը միայն Ուկրաինայից է կախված․ Լուկաշենկո |tert.am|
16:21 - 20 ապրիլի, 2021

Դոնբասի հակամարտության լուծումը միայն Ուկրաինայից է կախված․ Լուկաշենկո |tert.am|

tert.am: Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ Դոնբասի հակամարտության լուծումը միայն Ուկրաինայից է կախված, և Մինսկի համաձայնագրերի պահպանման դեպքում Կիևը միջնաժամկետ հեռանկարում կհաղթի, հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

Ըստ Բելառուսի նախագահի պաշտոնական կայքի՝ Լուկաշենկոն Մինսկում հանդիպել է Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Եվգենի Շևչենկոյի հետ:

Հանդիպման ընթացքում Լուկաշենկոն ասել է․«Ես ձեզ բացարձակ անկեղծ կասեմ, որ Ուկրաինայի խնդրահարույց շրջաններում և հատկապես Դոնբասում իրավիճակի կարգավորումը կախված է բացարձակապես  Ուկրաինայից։ Հավատացեք, որ Միսնկի համաձայնագրերի պահպանման դեպքում, Ուկրաինան միջնաժամկետ հեռանկարում կհաղթի»։

Բելառուսի նախագահը հավելել է, որ հասկանում է, որ թե՛ Ուկրաինան,  թե՛ Ռուսաստանը փորձում են պահել իրենց դիմագիծը, սակայն Ռուսաստանը մեծ երկիր է և շատ հարցերում կարող է օգնել Ուկրաինային՝ Դոնբասը վերականգնելու համար։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել