Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն այս շաբաթ մեկնում է ԱՄՆ՝ խորհրդակցությունների նպատակով
11:11 - 21 ապրիլի, 2021

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն այս շաբաթ մեկնում է ԱՄՆ՝ խորհրդակցությունների նպատակով

Ռուսաստանում ԱՄՆ դեսպանն այս շաբաթ մեկնում է ԱՄՆ «խորհրդակցությունների» նպատակով, որպեսզի առկա լարվածության պայմաններում նախագահ Բայդենի աշխատակազմի հետ քննարկի երկու պետությունների փոխհարաբերությունները։ Այս մասին ասված է ՌԴ-ում ԱՄՆ դեսպանատան տարածած հայտարարության մեջ, որը փոխանցում է CNN-ը։

«Կարծում եմ, որ կարևոր է, որ երկկողմանի հարաբերությունների ներկայիս կարգավիճակի մասին անմիջապես ինքս խոսեմ Վաշինգտոնի իմ գործընկերների հետ»,- նշում է դեսպան Ջոն Սալիվանը հայտարարության մեջ՝ հավելելով, որ կվերադառնա Մոսկվա «մոտակա շաբաթների» ընթացքում, նախքան նախագահներ Ջո Բայդենի ու Վլադիմիր Պուտինի հնարավոր հանդիպումը։

 

Թարգմանությունը՝ Լիլիթ Հարությունյանի


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել