tert.am: Ռուսաստանի և Բելառուսի նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Ալեքսանդր Լուկաշենկոն հերթական հանդիպումը կանցկացնեն Մոսկվայում` ապրիլի 22-ին: «ՏԱՍՍ» գործակալության փոխանցմամբ` այս մասին հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Կրեմլից հայտնել են, որ առաջնորդները կարող են անդրադառնալ երկու երկրի գործընկերային հարաբերությունների հետագա զարգացմանն ուղղված հարցերին, այդ թվում` Միութենական պետության շրջանակում:
Բացի այդ, Կրեմլից մասնավորեցրել են, որ բանակցությունների ժամանակ նախատեսվում է քննարկել ռազմավարական գործընկերության և դաշնակցության ռուս-բելառուսական հարաբերությունների հետագա զարգացմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
comment.count (0)