hetq.am: Սյունիքի մարզի Գորիս համայնքի Հարթաշեն բնակավայրի վարչական ղեկավար Արմեն Խաչատրյանն ազատ է արձակվել։ Այս մասին ասաց Խաչատրյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։ Խաչատրյանի ձերբակալման դեմ բողոքը քննել և բավարարել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Հարությունյանը։
Քննչական կոմիտեում քննվող քրեական գործով Արմեն Խաչատրյանը կասկածյալ է ներգրավվել Քրեական օրենսգրքի 38-258-րդ հոդվածի 1-ին մասով, այսինքն՝ խուլիգանությունը կազմակերպելը։ Խաչատրյանին վերագրվող կասկածանքն առնվում է Նիկոլ Փաշինյանի՝ Սյունիք կատարած այցի ընթացքում մարզում տեղի ունեցած բողոքի ակցիաներին, որոնց առթիվ քրեական գործ է հարուցվել խուլիգանության և իշխանության ներկայացուցչի նկատմամբ ոչ վտանգավոր բռնություն գործադրելու հոդվածներով։
comment.count (0)