Պարտավոր ենք վառ պահել Ցեղասպանության զոհերի հիշատակը. Բունդեսթագի փոխնախագահ |armenpress.am|
10:51 - 24 ապրիլի, 2021

Պարտավոր ենք վառ պահել Ցեղասպանության զոհերի հիշատակը. Բունդեսթագի փոխնախագահ |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Բունդեսթագի փոխնախագահ, ՔԴՄ/ՔՍՄ խմբակցության անդամ Հանս-Պետեր Ֆրիդրիխը կոչ է անում աշխարհին վառ պահել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը: 

«Ապրիլի 24-ին ամբողջ աշխարհում ոգեկոչում ենք դաժանաբար ցեղասպանված հարյուր հազարավոր հայ տղամարդկանց, կանանց, երեխաներին, ինչպես նաև նրանց, ովքեր փորձում էին ապահովել կամ փրկել այդ մարդկանց կյանքերը:

Մենք պարտավոր ենք բոլոր այս մարդկանց հիշատակը մեր սրտերում վառ պահել:

Սակայն խոսքը միայն անցյալի մասին չէ, այլ նաև ապագայի: Մենք՝ գերմանացիներս, մեր առջև խնդիր ենք դրել՝ նպաստելու Հայաստանի և Թուրքիայի միջև հաշտեցմանն ու մերձեցմանը»,- նշել է Հանս-Պետեր Ֆրիդրիխը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել