ԱԳ փոխնախարարը հայտարարում է՝ որևէ երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև չկա |azatutyun.am|
10:57 - 24 ապրիլի, 2021

ԱԳ փոխնախարարը հայտարարում է՝ որևէ երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև չկա |azatutyun.am|

azatutyun.am: Ներկայիս դրությամբ որևէ երկխոսություն Հայաստանի և Թուրքիայի միջև չկա․ Ծիծեռնակաբերդում լրագրողների հետ զրույցում հայտարարեց արտաքին գործերի փոխնախարար Ավետ Ադոնցը:

Հարցին, որ 44-օրյա պատերազմից հետո տարածաշրջանային համագործակցություն 3+3 ձևաչափ է առաջարկվում, այդ առումով ի՞նչ գործնական քայլեր կան, փոխնախարարը պատասխանեց. «Բոլոր դեպքերում այսօրվա դրությամբ ինչ վերաբերում է արցախյան խնդրին և Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանն, ապա Մինսկի խմբից և իր համանախագահությունից բացի որևէ այլ ձևաչափ մենք չենք քննարկում»:

Իսկ թե ի՞նչն է խնդիրը, որ պատերազմից հետո Մինսկի խմբի համանախագահության հետ հանդիպում չի եղել, Ավետ Ադոնցն արձագանքեց. «Աշխատանքներ կան, և ես ուզում եմ հավատալ, որ դրանք շուտով տեսանելի կդառնան»:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել