Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ըստ Անկարայի, կվնասի «Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացը» |azatutyun.am|
13:27 - 24 ապրիլի, 2021

Բայդենի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչումը, ըստ Անկարայի, կվնասի «Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացը» |azatutyun.am|

azatutyun.am: «Պատմական փաստերի շահարկումը նեղ քաղաքական նպատակների համար ոչ անցյալին է օգնում, ոչ էլ ներկային», - հայտարարել է Թուրքիայի նախագահի խոսնակ Իբրահիմ Քալընը:

«Անկարան թույլ չի տա որևէ մեկին մանիպուլացնել մեր ցավն ու պատմությունը», - Թվիթերում գրել է Քալընը` տարածելով Պոլսո Հայոց պատրիարքի հարցազրույցը հայ և թուրք ժողովուրդների հաշտեցման ու հարաբերությունների կարգավորման անհրաժեշտության մասին:

Հայտարարություն է տարածել նաև Ռեջեփ Էրդողանի «Արդարություն և զարգացում» կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը: «ԱՄՆ-ի նախագահի կողմից «Հայոց ցեղասպանություն» արտահայտության կիրառումը հարիր ու վայել չէ թուրք-ամերիկյան դաշնակցային հարաբերություններին», - ասել է իշխող կուսակցության ներկայացուցիչը, հավելելով` Սպիտակ տան ղեկավարի այդ քայլը ոչ միայն ծանր հարված կհասցն թուրք֊ամերիկյան կապերին, այլև կվնասի «Կովկասում հարաբերությունների կարգավորման գործընթացը»:

Ավելի վաղ արևմտյան մի շարք լրատվամիջոցներ, հղում անելով իրենց դիվանագիտական աղբյուրներին, հաղորդել էին, որ Սպիտակ տան ղեկավարը թուրքական կողմին տեղեկացրել է Հայոց ցեղասպանությունը ճանաչելու իր մտադրության մասին:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել