Առանց ճանաչման չկա հաշտեցում. Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլեր |armenpress.am|
15:03 - 24 ապրիլի, 2021

Առանց ճանաչման չկա հաշտեցում. Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլեր |armenpress.am|

armenpress.am: Գերմանիայի Բունդեսթագի պատգամավոր Ալբերտ Վայլերը կոչ է արել Թուրքիայի կառավարությանը ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Այս մասին նա գրառում է կատարել «Ֆեյսբուք»-ի իր էջում:

«Այսօր 20-րդ դարի առաջին սիստեմատիկորեն ծրագրավորված ցեղասպանության տարելիցն է, 106 տարի առաջ 1.5 մլն հայեր և այլ քրիստոնյա փոքրամասնություններ դաժանորեն սպանվեցին և տեղահանվեցին իրենց հայրենիքներից: Մինչ օրս Թուրքիան անկեղծորեն չի խոստովանել սեփական, մեր ընդհանուր պատմության մութ էջերը»,- նշել է պատգամավորը:

Վայլերը հիշեցրել է, որ Բունդեսթագն արդեն իսկ պաշտոնապես ճանաչել է Ցեղասպանությունը: «Կոչ եմ անում Թուրքիայի կառավարությանն ընդունել անցյալը: Առանց ճանաչման չկա հաշտեցում»,- ասել է նա:

Պատգամավորը գրառմանը կից հրապարակել է 2015 թվականի ապրիլի 24-ին Երևանում՝ Հայոց ցեղասպանության հուշահամալիրում արված լուսանկարը:


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել