Մենք ամբողջովին հերքում ենք հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Բայդենի հայտարարության մասին
20:26 - 24 ապրիլի, 2021

Մենք ամբողջովին հերքում ենք հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա․ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն՝ Բայդենի հայտարարության մասին

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն Թվիթերյան իր միկրոբլոգում անդրադարձել է Բայդենի հայտարարությանը, որտեղ նա օգտագործեց «Հայոց ցեղասպանություն» եզրույթը։

«Բառերը չեն կարող փոխել կամ վերաշարադրել պատմությունը։ Մենք ոչ մեկից ոչինչ չունենք սովորելու մեր սեփական պատմության մասին։ Քաղաքական պատեհապաշտությունը ամենամեծ դավաճանությունն է խաղաղության ու արդարության դեմ։ Մենք ամբողջովին հերքում ենք հայտարարությունը, որը հիմնված է բացառապես պոպուլիզմի վրա»,– նշել է նա։ 


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել