ԱՄՆ նախագահները ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների․ վերջապես արդարությունը հաղթեց․ Քոչարյան
11:56 - 25 ապրիլի, 2021

ԱՄՆ նախագահները ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների․ վերջապես արդարությունը հաղթեց․ Քոչարյան

Ռոբերտ Քոչարյանը հանդես է եկել հայտարարությամբ, որում անդրադառնում է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի կողմից «Հայոց ցեղասպանություն» եզրույթն օգտագործելուն։

«ԱՄՆ Նախագահները տարիներ շարունակ խուսափում էին մեկդարյա վաղեմության իրադարձությունների ճշգրիտ ձևակերպումից: Նրանք ճշմարտության հաշվին փոխզիջման էին գնում՝ ի շահ քաղաքական հետաքրքրությունների: Վերջապես արդարությունը հաղթեց: Երախտագիտություն հայտնելով նախագահ Բայդենին, կցանկանայի շնորհավորել մեր բոլոր այն հայրենասերներին, ովքեր տասնամյակներ շարունակ պայքարում էին այս ճանաչման համար։ Հատուկ շնորհավորում եմ Հայ Դատի գրասենյակների բոլոր ներկայացուցիչներին։ Շնորհակալություն Ձեզ»։


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել