ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը հրամանագիր է ստորագրել Կառավարության հրաժարականն ընդունելու մասին։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 130-րդ հոդվածը.
Ընդունել Կառավարության հրաժարականը»,- ասվում է հրամանագրում:
Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանն այսօր հանդես եկավ ուղերձով, որում հայտարարեց` հունիսի 20-ին արտահերթ խորհրդարանական ընտրությունները կյանքի կոչելու համար հրաժարական է տալիս ՀՀ վարչապետի պաշտոնից։
comment.count (0)