«Վերջին զանգը» անցկացնել բացօթյա տարածքում եւ հնարավորինս փոքրաթիվ մարդկանցով. ԿԳՄՍՆ հորդորը դպրոցներին |armtimes.com|
12:58 - 26 ապրիլի, 2021

«Վերջին զանգը» անցկացնել բացօթյա տարածքում եւ հնարավորինս փոքրաթիվ մարդկանցով. ԿԳՄՍՆ հորդորը դպրոցներին |armtimes.com|

armtimes.com: Անցյալ տարի ավանդական «Վերջին դաս» («Վերջին զանգ») միջոցառումը տեղի չունեցավ՝ պայմանավորված կորոնավիրուսային համավարակի պատճառով գոյություն ունեցող սահմանափակումներով:

Կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարությունն այս տարի հորդորում է բոլոր դպրոցներին վերջին դասն անցկացնել բացօթյա տարածքում: Այս մասին ասաց Հանրակրթության բաժնի պետ Արսեն Բաղդասարյանը:

«Նախարարությունը միջոցառման ավելի բովանդակային կողմին է ուշադրություն դարձնում, որ վերջին դասի կազմակերպումով ամփոփվեն ուսումնական տարիները: Հաշվի առնելով համավարակը եւ նաեւ այն հանգամանքը, որ առաջիկայում սպասվում են ընդունելության միասնական քննություններ՝ կհորդորենք բոլոր դպրոցներին, եթե նույնիսկ փոքրիկ միջոցառումներ ցանկանան կազմակերպել, փակ տարածքներում մեծ միջոցառումներ կազմակերպելու գործընթացից զերծ մնալ, եւ դրանք կազմակերպել բացօթյա տարածքներում, հնարավորինս սահմանափակ քանակությամբ մարդկանցով»,- նշեց նա:

Հարցին, թե նախորդ տարիների շրջանավարտների համար, որոնք այդպես էլ չկազմակերպեցին այդ միջոցառումը, որեւէ բան նախատեսվո՞ւմ է կազմակերպել, հանրակրթության բաժնի պետը նշեց, որ նախարարության համակարգման ոլորտում դժվար թե նման միջոցառում կազմակերպվի:

Առավել մանրամասն՝ armtimes.com-ում


Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter

Կարդալ նաև


comment.count (0)

Մեկնաբանել