tert.am: Կորոնավիրուսով վարակման դեպքերի թիվն աշխարհում աճում է իններորդ շաբաթն անընդմեջ, իսկ մահվան ելքով դեպքերի թիվը՝ վեցերորդ շաբաթն անընդմեջ: Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը, այս մասին հայտարարել է ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
Նրա խոսքով՝ վերջին մեկ շաբաթում արձանագրվել է վարակման գրեթե նույնքան դեպք, որքան համավարակի առաջին հինգ ամսվա ընթացքում:
Ինչպես Գեբրեյեսուսն ընդգծել է, «որոշ տարածաշրջաններում արձանագրվել է վարակման և մահվան դեպքերի աննշան նվազում», սակայն շատ երկրներում նկատվում է «Քովիդ-19»-ի տարածման ինտենսիվություն: Մասնավորապես, դրությունը ծանր է Հնդկաստանում:
comment.count (0)